Մարգարա կետում ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում, շուտով կբացվի. Ռուստամ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված.  Մարգարա կետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը, ապա արձագանքելով հստակեցմանը, թե ե՞րբ կբացվի՝ նկատեց,- Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, բայց՝ շուտով»:

Ի պատասխան հարցին՝ աշխատանքների ավարտից անմիջապես  հետո կբացվի՞ սահմանը, Ռուստամ Բադասյանը նկատեց, որ դա ՊԵԿ իրավասության շրջանակներում գտնվող հարց չէ, և, որ իրենց խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, ինչն էլ  իրականացնում են:

Հայաստան ուղարկված կոկաինի աղմկահարույց դրվագի առնչությամբ հարցադրումներին անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահը մանրամասնեց. «Այդ գործի հետ կապված տեղեկություն չունենք. նախաքննության փուլում է, ԱԱԾ վարույթում է: Դրանից հետո, վերջին՝ Սյունիքի հայտնաբերված դեպքերում, բոլոր խոշոր դեպքերում, որքանով ես եմ տեղյակ, անցել են ոչ թե սահմանային անցման կետով, այլ գետի վրայով, նետումներով և այլ եղանակներով»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս