44-օրյա պատերազմից հետո բանակում բարեփոխումները շարունակվում են․ Ալիև
Ադրբեջանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ երկրի անվտանգությունը լավ ձեռքերում է. զինված ուժերի արդիականացման, այս ոլորտում բարեփոխումների խորացման, նոր զինված կազմավորումների ստեղծման և կատարելագործման, ամենաժամանակակից սպառազինության ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ըստ պլանի:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերում իրականացված բարեփոխումները դեռ չեն ավարտվել, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումները։
Մենք մեր զինված ուժերի մակարդակը պետք է հասցնենք ամենազարգացած բանակների մակարդակին, իհարկե, հաշվի առնելով Ադրբեջանի մասշտաբները»,-նշել է նա։
Ալիևի խոսքով, դա այն ոլորտն է, որտեղ պետք է ավելի քիչ խոսել և ավելին անել: