Բաժիններ՝

Բախվել են Honda-ն ու Nissan-ը․ Honda-ի վարորդը, ով ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով Nissan-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է». shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչի է խփել իր ավոտմեքենային և տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը սկսել է մուննաթ գալ, թե իմ ավտոյին էլ է բան եղել, մեղադրել է Nissan-ի վարորդին, թե «քշել չգիտես՝ մի քշի» ու Նաջարյանի օրինակով՝ մատ թափ տալով «ճողոպրել» է վթարի վայրից։

Ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր արձանագրել են վթարը։ Պարեկային ծառայությունը ձեռնակում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից հեռացած Honda-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի անվամբ։Լ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս