
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Երևանում հուլիսի 10-ին կեսօրից հետո, հուլիսի 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Մարզերում հուլիսի 10-ի ցերեկը, հուլիսի 11-ին շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Հուլիսի 12-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում հուլիսի 10-ին և 11-ին կտեղա կարճատև անձրև։