Բաժիններ՝

Պատանի ըմբիշները ընդհանուր առմամբ 10-ը մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճել է ընդհանուր առմամբ 10-ը մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունգարական Կապոսլավ քաղաքում ընթացող առաջնությունում ազատ ոճից ոսկե մեդալակիր է դարձել Եղիշե Մովսիսյանը (62 կգ), փոխչեմպիոններ են դարձել ԱրմենՊապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48կգ): Իսկ բրոնզե մեդալակիր են դարձել Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ), Դավիթ Դավթյանը (57 կգ): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և նույնքան բրոնզե մեդալ: Փոխչեմպիոններ են դարձել Պետրոս Բաղրամյանը (57 կգ) և Գառնիկ Մանուկյանը (41 կգ): Բրոնզ են նվաճել Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31