Բաժիններ՝

«Զենիթ»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մագիլևեցը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթ», Կազանի«Ռուբին», «Ռոստով», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ 2014/15 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ2016/17 մրցաշրջանում՝ Ռուսաստանի սուպերգավաթակիր։

30-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել ուզբեկական «Բունյոդկոր» ֆուտբոլային ակումբից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս