Բաժիններ՝

Ուզբեկստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Ուզբեկստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները. երկրում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին ասվում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թելեգրամյան հաղորդագրության մեջ։

Քվեարկությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 8:00-20:00-ն: Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, ընտրություններին հետևելու է շուրջ 800 միջազգային դիտորդ։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Ազգային վերածնունդը» առաջադրել են գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ նրա առաջնորդ Ուլուղբեկ Ինոյաթովին, Էկոլոգիական կուսակցությունը՝ նրա նախագահ Աբդուշուքյուր Համզաևին, «Արդարություն»-ը՝ Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մահմուդովային։

Շավքաթ Միրզիյոևը մայիսի 8-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Սա առաջին ընտրություններն են այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխությունները երկարաձգեցին նախագահի լիազորությունները 5-ից յոթ տարի: Փոփոխությունները նաև թույլ են տալիս Միրզիյոևին առաջադրվել երրորդ ժամկետի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս