Ռուբեն Վարդանյանը՝ «Արցախը մեզ պետք չի, բոլոր տղամարդիկ դասալիքներ են, բոլոր կանայք երջանիկ չեն, եկեղեցին վատն է» իշխանական թեզերի մասին
«Մենք ունենք լուրջ խնդիր Արցախում, որովհետև 44-օրյա պատերազմը մեծ շոկային ազդեցություն է թողել հասարակության վրա, և մարդկանց մոտ իրավիճակ է, որ նրանք անջատվել են և չեն ուզում իրավիճակն ընդունել,- Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն Արցախից առցանց միացել էր քննարկմանը:
Նա հավելեց՝ շրջափակումն ամեն օր բարդացնում է իրավիճակը, և արդեն առկա է ոչ միայն ուտելիքի, դեղորայքի ու վառելիքի խնդիր, այլև շրջափակման հետևանքով առավել խնդրահարույց է ռազմական վիճակը, որից դուրս գալը վտանգավոր է:
«Մարդիկ (մի կողմից նայում, ուրախանում ես) շարունակում են ապրել իրենց կյանքով. չեն ուզում հասկանալ, որ սա իսկապես մեծ վտանգ է, որը պահանջում է ոչ թե վախ, այլ հասկացում, որ ընդդիմությունն է միակ տարբերակը, որ մենք կարող ենք փրկվել:
Շրջապատումն ունի լավ կողմ՝ որ մենք բոլորս մի նավի մեջ ենք, շրջափակման մեջ բոլորս հավասար ենք»,- նշեց Արցախի նախկին պետնախարարը:
Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ հայկական աշխարհում ընկալումների, արժեքների ու սկզբունքների խաթարմանը՝ այդ առումով վտանգավոր համարելով Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող թեզերը՝ «Արցախը մեր գլխացավանքն է, և եթե Արցախից ազատվենք, Հայաստանը կունենա խաղաղություն», «Արցախը մեզ պետք չէ, թող Գլենդելի կամ Ջավախքի նման դառնա Սփյուռք», և այլն:
«Մենք հայկական աշխարհում ունենք ավելի լուրջ մարտահրավերներ՝ կապված ազգային արժեքներ հետ՝ Արարատ սարն է, Նեմեսիս հուշարձանն է, բոլոր տղամարդիկ դասալիքներ են եղել, բոլոր կանայք երջանիկ չեն, եկեղեցին վատն է: Այս կողմից մենք ունենք շատ լուրջ խնդիրներ: Սփյուռքում էլ խնդիրներ կան:
Այսինքն՝ Արցախը, գտնվելով նման ծանր ներքին իրավիճակում, չունի այն զգացումը, որ հայկական աշխարհը հասկանում է ստեղծված իրավիճակը»,- շեշտեց քաղաքակամն գործիչը:
Նախկին պետնախարարն արձանագրեց՝ պատերազմը չի ավարտվել:
«Ադբեջանը մեր դեմ 14 ձևերով պատերազմ է վարում. իրենք հետևողականորեն անում են ամեն ինչ, որ մարդիկ այստեղ հուսահատվեն, հիասթափվեն, չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում»,- ասաց նա՝ նկատելով, որ սա «Հայրենական պատերազմ է»:
Հիշեցնենք՝ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում ավելի քան 600 բժիշկ է ժամանել Երևան, նրանցից ավելի քան 300-ը սփյուռքահայեր են։
Մանրամասները՝ տեսանյութում