«ՀՀ-ն ոչ գրավոր, ոչ բանավոր միջանցքային պարտավորություն չի ստանձնել. նման պարտավորություն չի՛ ընդունի». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը հակաքարոզչություն է  սկսել Ֆրանսիայի հետ, քանի որ Ֆրանսիան հասցեական արձագանքում է Ադրբեջանի այն գործողություններին, որոնք նա իրականացնում է Արցախում։

«Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ավելի ու ավելի շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը, որքան էլ ծանր լինի քաղաքական, էմոցիոնալ և բարոյական առումով, ոչ մի պարագայում մենք չպետք է կորցնենք ինքնատիրապետումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։

«Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի։ Այն, որ Հայաստանը միջանցքային որևէ պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս