«Սահմանադրությունից խոսում է մեկը, ով հոկտեմբերի 2-ին ժողովրդին քսի էր տվել ԱԺ-ի վրա». Նաիրա Զոհրաբյան

«Այսօր Հայաստանում սահմանադրական բռնապետություն է, 2018 թվականի իբր թավշյա, սիրո ու իբրև հանդուրժողականության անվան տակ Հայաստանում զավթվեց իշխանություն։ Հայաստանում հաստատվեց տոտալ բռնապետություն, որը գործող իշխանությունը փորձում է ամրակայել նաև սահմանադրորեն»,- Հանրապետության հրապարակում Էդգար Ղազարյանի հրավիրած արժանապատվության հեղափոխություն  հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ կա՛մ թույլ են տալու, որ Հայաստանը վերջնականապես վերածվի տոտալ բռնապետության, կամ թույլ են տալու, որ ՀՀ պետականության ու Արցախի դագաղի վերջին մեխերը խփվեն, կամ էլ ժողովուրդն ու քաղաքական ուժերը մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները և միավորվում են, քանի որ պետականության կորստին մնացել է մեկ քայլ։

«Չեմ խոսում Արցախի մասին, որն այս իշխանության կողմից պաշտոնապես ճանաչվեց Արցախի մաս, և երբևէ նման բան չէր եղել, որ միջազգային կառույցում ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության անդամը վեր կենա ու խոսի Հայաստանի անունից ու ասի՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Հաջորդ քայլը կարող է լինել այն, որ այս իշխանությունն Արցախի ազատամարտի բոլոր հերոսների հանդեպ սկսի քրեական գործեր հարուցել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ վստահ է, եթե Նիկոլ Փաշինյանն ընթերցեր Սահմանադրությունը, ապա հստակ կհասկանար, որ այնտեղ ամրագրված է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Կարդացեք նաև

«Այսօր Նիկոլ Փաշինյանի խունտայի կողմից իշխանությունն ուզուրպացված է։

Այսօր Սահմանադրությունից խոսում է մեկը, ով նստած այստեղ՝ մի հատ լայվով հոկտեմբերի 2-ին  ժողովրդին քսի էր տալիս ԱԺ-ի վրա»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս