
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հուլիսի 4-ին երեկոյան ժամերին սպասվում է, հուլիսի 5-ի, 8-ի և 9-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 6-ին, 7-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Մարզերում հուլիսի 4-ի ցերեկը, հուլիսի 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Լեռնային Ղարաբաղում հուլիսի 4-ին և 5-ին կլինի առանց տեղումների եղանակ։