Կոմիտասի պողոտայում գտնվող ավտոտնակում հեղուկ գազի բալոն է պայթել. կա տուժած

Հուլիսի 3-ին` ժամը 22։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ. կա տուժած (մոտ 45 տարեկան տղամարդ), ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Տեսանյութեր

Լրահոս