Վրաստանի տնտեսությունն աճել է 7 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականներով, 2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի առաջին հինգ ամիսների միջին ցուցանիշը որոշվել է 7,5 տոկոս։

2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.

  • շինարարություն, տեղեկատվություն և հաղորդակցություն,
  • առևտուր,
  • տրանսպորտ և պահեստավորում,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։

Տեղեկության համաձայն՝ նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության և անշարժ գույքի ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս