Բաժիններ՝

Հայաստանում 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում

Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։

Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքները զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ։

«Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։ Տարվա ընթացքում կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, մենք պլանավորում ենք ընդլայնել զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը։ Մոտավորապես 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր է պատրաստվում, որն արդեն մեր հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է»,- ասաց Քերոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031