Բաժիններ՝

Ֆլորիդայի նահանգապետ Դեսանտիսը 24 ժամում 8.2 միլիոն դոլար է հանգանակել նախընտրական արշավի համար

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը 8,2 միլիոն դոլար է հանգանակել 2024 թվականի նախագահական մրցարշավին իր մասնակցության մասին հայտարարելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է The New York Times պարբերականը՝ հղում անելով քաղաքական գործչի նախընտրական շտաբին։

Ըստ պարբերականի՝ այդ մեծ գումարը վկայում է այն մասին, որ Դեսանտիսը կմնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական հակառակորդը, որը նույնպես ներկայացրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար:

Բացի այդ, ինչպես նշում է պարբերականը, այդ թվերը վկայում են այն մասին, որ Twitter-ում Դեսանտիսի առաջադրումը պաշտոնապես հայտարարելու ժամանակ առաջացած տեխնիկական խափանումները «չեն թուլացրել դոնորների ոգևորությունը»։

Քարոզարշավի ընդամենը մեկ ժամում հաջողվել է հանգանակել 1 միլիոն դոլար։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը 2019 թվականին քարոզարշավի առաջին 24 ժամվա ընթացքում հանգանակել էր 6,3 միլիոն դոլար:

The New York Times-ի տվյալներով՝ այս նվիրատվությունների միջոցով Դեսանտիսն ակտիվորեն կսկսի իր նախընտրական արշավը. նահանգապետը հաջորդ շաբաթ կայցելի 12 քաղաքներ ԱՄՆ-ի երեք նահանգներում։

Դեսանտիսը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր փաստաթղթերը ներկայացրել էր մայիսի 24-ին: Նա իր առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել է Twitter-ի իր էջում, ինչպես նաև Twitter Spaces հարթակում սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի և ձեռնարկատեր, ներդրող Դեյվիդ Սաքսի հետ զրույցում: Սակայն միջոցառման ընթացքում մասնակիցների մեծ թվի պատճառով լուրջ տեխնիկական խնդիրներ էին առաջացել:

Ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա նոյեմբերին։ Միացյալ Նահանգների NBC հեռուստաընկերության ապրիլյան հարցման տվյալների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունից ​​ընտրողների առնվազն 31%-ը փրայմերիզում (նախնական ընտրություններ) կպաշտպանի Դեսանտիսին, իսկ 46%-ը՝ Թրամփին։

Ապրիլի վերջին Բայդենը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին մասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս