
ՆԱՏՕ-ն դե յուրե ներգրավված է Ուկրաինայի հակամարտությունում, ինչը մեծացնում է միջուկային տերությունների անմիջական ռազմական բախման վտանգը. Լավրով

ՆԱՏՕ-ի երկրները դե յուրե ներգրավված են Ուկրաինայի հակամարտությունում, ինչը մեծացնում է միջուկային տերությունների անմիջական ռազմական բախման վտանգը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Իրականում, և փաստորեն դե յուրե, ՆԱՏՕ-ի երկրները Կիևի կողմից ուղղակիորեն ներգրավված են հակամարտությունում: Նման անպատասխանատու քաղաքական գիծը զգալիորեն մեծացնում է միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման վտանգը», – ասել է նա անվտանգության հարցերով զբաղվող բարձրագույն ներկայացուցիչների XI-րդ միջազգային հանդիպմանը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԱԳՆ-ն ազդանշաններ է ուղարկում արևմտյան երկրների կառավարություններին նման սցենարի անթույլատրելիության մասին, սակայն դրանք «կամ անտեսվում են, կամ աղավաղվում քարոզչական նպատակներով»։