
Կարեն Ս.-ին հայտնաբերել են Արմաշ գյուղում

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները մայիսի 22-ին, ժամը 09.20-ին, Արմաշ գյուղում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ին, որը 2023 թ. մայիսի 8-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: