«Ժողովու՛րդ, համախմբվելու ու միասնականանալու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի». Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ով չի գիտակցում պահի օրհասականությունն ու չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան է, կա՛մ էլ կենսաբանորեն զուտ գոյություն քարշ տվող մի առանձնյակ է:

Ով չի գիտակցում, որ ինքը կոնկրետ գործելու, ընդվզելու, ինչ-որ բան ձեռնարկելու կամ անելու պարտականություն ունի կամ առնվազն անհանգստացած չէ իր անգործությամբ, անհայրենիք արարած է:

Քաղաքական պայքարի իմիտացիա անողները, կամ նման նկրտումներ դրսևորողները, որոնք ներկա պահին վախվորած, պապանձված ու մկան ծակերում ծվարած են՝ սարսափելով հանրության, ժողովրդի և հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու իրավական ու քաղաքական պարտավորությունից՝ վերոհիշյալ կենսաբանական էակներից բեթար են՝ ամուլ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես:

Ժողովու՛րդ, համախմբվելու ու միասնականանալու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031