Մեծ Բրիտանիայում կրկնակի աճել է անշարժ գույք գնող թուրքերի թիվը
Լոնդոնի անշարժ գույքի ներդրումների և կառավարման խորհրդատվական ընկերության՝ Allytta-ի տնօրեն Նեշե Ալե Ջենքինսը 2018-ի իր հարցազրույցում նշել էր, որ Բրիտանիայում անշարժ գույք գնող թուրքերի թիվը կազմում է մոտ 85.000։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսկ վերջերս տված հարցազրույցի ժամանակ Ջենքինսը հայտնել է, որ վերջին 5 տարում Մեծ Բրիտանիայում բնակարան գնող թուրքերի թիվը կրկնապատկվել է հասնելով 180․000-ի։
Նա մասնավորապես նշել է․ «Այդ աճը կապված է Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։ Ներդրողներն ասում են, որ Թուրքիայում անշարժ գույքի գներն այնքան են թանկացել, որ վաճառելու են իրենց ունեցածը Թուրքիայում և շարունակելու են գնել Մեծ Բրիտանիայում»։