Հիմա պա՞րզ է, թե ինչու է գեներալ-մայոր Խաչատուրովը կալանավորված և ինչով էին խանգարում 5000 լույս-տղաները

Այսօր հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

• Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի 7 գյուղերը ներառված չեն։ Այսինքն` հանձնում է Ադրբեջանին:

• «Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել, մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ-ի 29 800 քառաուսի կիլոմետրի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է դասալիք Փաշինյանը։

• Նա նաև նշել է, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:Այսինքն` հանձնել է Արցախը Ադրբեջանին:

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շատ լավ հասկանում էր Նիկոլ Փաշինյանի` Տավուշում տարածքներ հանձնելու մտադրությունները։ Եվ ոչ միայն:

Շատերը այժմ արդեն հստակ գիտակցում են, որ Խաչատուրովին մեկուսացնելու պատվերն իջեցվել էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից և Փաշինյան ստրուկը կատարեց նրանց հրահանգը:

Ադրբեջանական ողջ մամուլը փաշինյանական մամուլի ու թշնամի երկրում հեղինակություն վայելող ծախու բլոգերների, քաղհասարակություն կոչվածի հետ օր ու գիշեր աշխատում էին Խաչատուրովի դեմ:

«Հրապարակը» թերթը վերջերս հրապարակել էր մի սպայի գրություն, որտեղ նա հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովից ժամանակին ստացել են հրաման՝ «անհրաժեշտության դեպքում, հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել տավուշյան սահմանագիծը»։

Սպան գրել էր.

«Դիրքիցս ու կարգավիճակիցս ելնելով չեմ ներկայանում իրական անուն-ազգանունով։ Հրամանի իսկությունը կարող է փաստել կորպուսի ցանկացած սպա ու զինվոր, քանի որ այն հասցված է հազարների։ Անձամբ իմ ու շատերի համար հրամանը շարունակում է գործել։

Գրության մեջ մասնավորապես ասված է․

«Մենք վստահ ենք, որ հանձնելով հակառակորդի պահանջած տարածքները, ավելի ենք գրգռելու նրա ախորժակը։ Մեկը մյուսի հետևից կորցնելու ենք հայկական բնակավայրերը։ Կրակի տակ անպաշտպան ենք թողնելու սահմանամերձ համայնքների խաղաղ ազգաբնակչությանը և կորցնելու ենք հանձնված տարածքները վերադարձնելու ցանկացած հնարավորություն և հույս։ Ելնելով վերոգրյալից՝ Բանակային կորպուսը հաստատակամ է անսասան կանգնել զբաղեցրած բնագծերում, ոչ մի քայլ հետ սկզբունքով ամուր պահել մեր դիրքերը։ Անհրաժեշտության դեպքում հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել տավուշյան սահմանագիծը»»։

Հիշեցնենք կրկին, որ նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն էր հրապարակել , որ այդ ժամանակ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։

Այո, իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Ի դեպ, վերջերս պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղած Տավուշի մասին կետը հանվել է Գրիգորի Խաչատուրովի շնորհիվ:

Այսօրվա ասուլիսից հետո շատերն են հռետորական հարց հնչեցնում` հիմա պարզ է, չէ՞, թե ինչու Նիկոլը կալանավորեց Խաչատուրովին:

Նաև հարց են հնչեցնում` «Այդ 5000 տղանե՞րն էին Նիկոլին ու նրա ՔՊ-ական թիմին խանգարում հողերը տալու համար, թե՞ թուրքին էին պարտք նրանց մատաղ անելու համար։ Թուրքի սազի տակ պարում են։ Տղաների հոգիները ձեզ հանգիստ չեն թողնելու, անգամ այն աշխարհում տեղ չեք ունենալու»:

Տեսանյութեր

Լրահոս