Բաժիններ՝

Վլադիմիր Զելենսկին մայիսի 14-ին կայցելի Գերմանիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 14-ին կայցելի Գերմանիա։

Տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կառավարությունը։

Բեռլինում Ուկրաինայի ղեկավարը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Մայիսի 14-ին գերմանական Աախեն քաղաքում Զելենսկիին ՝ որպես ամբողջ ուկրաինացի ժողովրդի ներկայացուցիչ, պետք է հանձնվի Կառլոս Մեծի անվան հեղինակավոր մրցանակը։ 1950 թվականից այն շնորհվում է այն գործիչներին, ովքեր ակնառու ներդրում են ունեցել եվրոպական միասնության գործում։

Սա Զելենսկու առաջին այցն է Գերմանիա ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։

Մայիսի 13-ին էլ Զելենսկին այցելել է Իտալիա, որի ընթացքում արդեն հանդիպել է երկրի նախագահ Սերջո Մատարելլայի, և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։Զելենսկին կհանդիպի նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս