Բաժիններ՝

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 13-ին, ժամը 14։30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցին հարակից ձորում քաղաքացի կա ընկած․ դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Ս․ Պ․-ին (ծնված 1953 թ․) դուրս են բերել ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031