
Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մայիսի 13-ին տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են: