Իսպանացի բժիշկներն անվճար վիրահատություններ են կատարել Գավառ և Բերդ քաղաքներում

Իսպանացի բժիշկները, որոնք անցած օրերին անվճար վիրատահատություններ են կատարել Հայաստանի Գավառ և Բերդ քաղաքներում, իրենց առաքելությունն ավարտել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ։

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, վիրաբույժները մայիսի 7-13-ը երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել բնակիչների շրջանում` տարբեր պաթոլոգիաների բուժման համար:

Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:

Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031