Բաժիններ՝

Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի

Գերմանիան Ուկրաինային 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կուղարկի։ Այս մասին հայտնում է գերմանական «Der Spiegel» ամսագիրը։

«Գերմանիայի իշխանությունները մտադիր են ուկրաինացի զինվորականներին տարատեսակ սպառազինություն և տեխնիկա ուղարկել։ Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2,7 միլիարդ եվրո»,- նշված է հոդվածում։

Պարբերականի տվյալներով ՝ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Ուկրաինա կուղարկվեն մոտ ապագայում։

«Ռազմական օգնության փաթեթում կներառվեն «Լեոպարդ» մարտական տանկեր, «Marder» զրահամեքենաներ, տարբեր նշանակության 200 ԱԹՍ: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցվեն IRIS-T զենիթահրթիռային համալիրներ և այլ զինամթերք»,- ասված է հոդվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031