Բաժիններ՝

ԵՊՀ-ն 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով առաջատար է հայաստանյան բուհերի շարքում

Երևանի պետական համալսարանը բակալավրիատի 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է հայաստանյան, իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ մարզային բուհերի շարքում։

Ինչպես հայտնում է Երևանի պետական համալսարանը, 59 կրթական ծրագրերի հայտարարված 2461 տեղի համար ընդունելության առաջին փուլով ունեն 3159 դիմորդ։ Ընդ որում, անցյալ տարի ընդունելության առաջին փուլով ԵՊՀ-ն ունեցել է 2873 դիմորդ, այսինքն՝ այս տարի դիմումներն ավելացել են գրեթե 10 տոկոսով։

«Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ՝ ավելի մեծ թվով դիմորդներ ունեցող կրթական ծրագրերի շարքում են նաև այն 6 ծրագրերը, որոնց դեպքում սահմանված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք։ Սա վստահաբար պայմանավորված է դիմորդների շրջանում պետության սահմանած առաջնահերթությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու վստահությամբ։ Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր դիմորդներին։ Մենք սպասում ենք ձեզ Երևանի պետական համալսարանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031