Բաժիններ՝

Ռյա Թազա գյուղի մոտ ձորն ընկած ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 15։52-ին ահազանգ է ստացել, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Խ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 20 մետր):

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031