Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության թեմայով ուսումնավաժություն

Համաձայն «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումները կազմակերպելու» մասին Երևանի քաղաքապետի որոշման՝ մայիսի 12-ին քաղաքապետարանում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավաժություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Ուսումնավարժությանը բացման խոսքով հանդես են եկել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լ․ Հովհաննիսյանը։

Ուսումնավարժության ղեկավարն էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լ․ Հովհաննիսյանը, ղեկավարի տեղակալն էր ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

Մասնակցում էին Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները, Երևան քաղաքի հերթապահ ծառայությունները և վարչական շրջանների ղեկավարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շտաբային ուսումնավաժության նպատակներն են եղել՝

– ստուգել և կատարելագործել Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ,

– ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ,

– կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի միջև փոխգործակցությունը։

Նշվում է, որ ուսումնավարժությունն իրականացվել է երկու փուլով։ Ըստ սցենարի՝ առաջին փուլում տեղի է ունեցել ուսումնավարժության մասնակիցների ազդարարում, հավաք, իրավիճակի գնահատում և փրկարարական աշխատանքների կազմակերպում։ Երկրորդ փուլում խաղարկվել են բնակչության պաշտպանության միջոցառումների կամզակերպման հարցերը։

Շտաբային ուսումնավարժության ընթացքում պարզաբանվել են ղեկավար կազմի ազդարարման և հավաքի, երկրաշարժի գոտու հետախուզման և իրավիճակի գնահատման, ուժերի և միջոցների պատրաստականության բերելու, բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, տուժած բնակչության տարահանման, տուժած բնակչության կենսագործունեության ապահովման, փրկարարական աշխատանքների իրականացում և փոխգործակցության կազմակերպման հարցերը:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ խաղարկվել են նաև միջազգային մարդասիրական օգնության կազմակերպման, փրկարարական ուժերի ընդունման ու տեղաբաշխման, տարհանման մարմինների գործունեության կազմակերպման, ԶԼՄ-ներով բնակչության իրազեկման գործընթացները։

«Ուսումնավարժության արդյունքում կատարելագործվեցին մասնակիցների հմտությունները։

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը եղավ նաև ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնում, հետևեց աշխատանքների ընթացքին»,- տեղեկացնում է աղբյուրը։

Ամփոփելով շտաբային ուսումնավարժության արդյունքները՝ ՓԾ տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և դրական գնահատել կատարված աշխատանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս