Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ

Եվրասիական տնտեսական միությունը Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Սլեպնյովը նշել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի գործընկեր երկիրն այս տարի Ինդոնեզիան է։ Ինդոնեզիան մեծ պատվիրակությամբ է մասնակցելու համաժողովին, որի կազմում լինելու են նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

«Ես ցանկանում եմ առիթից օգտվել և հրավիրել մեր Միության անդամ երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը, որպեսզի օգտվեն այս հնարավորությունից և շփվեն Ինդոնեզիայի հետ, որի հետ, ի դեպ, մենք հիմա բանակցություններ ենք սկսել ազատ առևտրի շուրջ»,- ասաց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031