Բաժիններ՝

ԱՄՆ-ում միգրանտների ռեկորդային հոսք է սկսվել համավարակի հետ կապված սահմանափակումների չեղարկումից հետո

Լատինական Ամերիկայի երկրներից ռեկորդային թվով միգրանտներ են փորձել հատել ԱՄՆ-ի սահմանը մայիսի 11-ին արտակարգ դրության ռեժիմի գործողության ավարտի պատճառով։ Այդ մասին այսօր հայտնել է The Washington Post թերթը։

Պարբերականի տվյալներով՝ այս շաբաթ սահմանի ապօրինի հատումների թիվը գերազանցել է օրական 10 հազարը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ներգաղթյալների նման հոսքը կապված է արտակարգ դրության ռեժիմի ավարտի հետ, որը սահմանել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Մեքսիկայի Սիուդադ Խուարես քաղաքում ապաստանի տնօրենը հայտնել է, որ բազմաթիվ միգրանտների թվում է, թե համավարակով պայմանավորված արտակարգ ռեժիմի չեղարկումը նշանակում է, որ սահմանը կբացվի, և նրանք անարգել կարող են հատել այն, սակայն դա իրականությանը չի համապատասխանում:

Ըստ The Washington Post-ի տրամադրության տակ հայտնված տվյալների՝ այս շաբաթ սահմանի երկայնքով տեղակայված հաստատություններում 25 հազարից ավելի ներգաղթյալ է եղել, ինչը նախատեսվածից 3 անգամ ավելի է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակարգի պաշտոնյաները հայտարարել են, որ կավելացնեն արտաքսումների թիվը և նոր սահմանափակումներ կկիրառեն այն ապաստան հայցողների նկատմամբ, որոնք սահմանը հատում են անօրինական կերպով: Նրանց, ովքեր չեն կարող ապացուցել ապաստանի իրենց իրավունքը, սպառնում է անհապաղ արտաքսում Միացյալ Նահանգներից Մեքսիկա կամ իրենց հայրենիք, ինչպես նաև ԱՄՆ մուտքի արգելք հինգ տարի ժամկետով:

Բայդենի վարչակազմը դիմել է այդ քայլին, քանի որ զգուշանում է հարավային սահմանով երկիր ժամանողների թվի անվերահսկելի աճից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս