Բաժիններ՝

Տոկիոյի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 8-ի

Տոկիոյի մերձակայքում գտնվող Տիբա պրեֆեկտուրայում լույս մայիսի 11-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 8-ի:

5,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:16-ին (Երևանի ժամանակով 23:16-ին)։ Օջախն ընկած է եղել 40 կիլոմետր խորության վրա։ Ցնցումների առավելագույն ուժը Ճապոնիայում ընդունված 7-բալանոց սանդղակով կազմել է 5 բալ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

Երկրաշարժի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը, բարձրահարկ շենքերում 5 ժամով կանգնեցվել են վերելակները։ Սկզբում հաղորդվել էր երեք տուժածի մասին։

Փորձագետները նախազգուշացրել են, որ նման հզորությամբ ցնցումներ կարող են տեղի ունենալ մոտ մեկ շաբաթ շարունակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս