Բաժիններ՝

Լեհաստանը ցանկանում է ԱՄՆ-ից գնել գրեթե հարյուր Apache մարտական ուղղաթիռներ

Լեհաստանը ցանկանում է 96 Apache մարտական ​​ուղղաթիռներ գնել ԱՄՆ-ից: Լեհական ռադիոյի եթերում նման հայտարարություն է արել Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ բանակը Լեհաստանին կտրամադրի ութ Apache ուղղաթիռներ սեփական պաշարներից, իսկ մոտ ապագայում լեհ օդաչուները կսկսեն վերապատրաստվել այդ մեքենաների վրա։

«Մենք ցանկանում ենք հասնել այն բանին, որ լեհական զորքերը ստանան 96 այդպիսի ուղղաթիռ», – ասել է Բլաշչակը։

Ավելի վաղ լեհ զինվորականները հայտարարել էին, որ ցանկանում են առաջին հերթին Apache ուղղաթիռներով հանդերձել երկրի արևելքում տեղակայված 18-րդ մեխանիզացված դիվիզիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031