Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը ժամանել է Կիև

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի 9-ին ժամանել է Կիև։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Լավ է նորից լինել Կիևում, որտեղ ԵՄ համար կարևոր արժեքները պաշտպանվում են ամեն օր։ Այդ պատճառով սա համապատասխան վայր է՝ նշելու Եվրոպայի օրը»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ողջունելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` մայիսի 9-ը երկրում Եվրոպայի օր հռչակելու որոշումը։

Նախօրեին Զելենսկին հրամանագիր էր ստորագրել, որով նախտեսվում է նաև Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրը մայիսի 9-ից տեղափոխել մայիսի 8։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031