Բժիշկը հորդորել է պլաստմասե սպասքից խորոված չուտել
Պլաստիկ սպասքը կարող է վտանգավոր լինել, եթե դրա մեջ տաք խորոված է դրված։ Այս մասին հայտարարել է թերապևտ Մարգարիտա Պոժարովան։
Ըստ shantnews-ի՝ Gazeta.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ երբ պլաստիկը շփվում է տաք մսի հետ, սկսում են տոքսիններ արտազատվել։ Հատկապես վնասակար է «PS 6» մակնշմամբ պոլիստիրոլից պատրաստված սպասքը։
Հազվագյուտ բացառություններով, պլաստիկ սպասքը չի կարելի տաքացնել 80 աստիճանից բարձր: Իսկ ամենաթունավորը այն սպասքն է, որ նման է ճենապակու՝ մելամինը։ Օրինակ՝ նման նյութից շշերը չի կարելի թողնել արևի ուղիղ ճառագայթների տակ կամ կրակի մոտ, նշում է kp.ru կայքը։
Պլաստիկ ամանների փոխարեն Պոժարովան խորհուրդ է տվել ընտրել թղթե ափսեներ։
«Ավելի լավ է խորովածի համար այլ նյութից ամաններով ճաշ մատուցել, իսկ արդեն մի փոքր սառեցված ուտեստը չափաբաժիններով դնել միանգամյա օգտագործման սպասքի մեջ, եթե խնջույքին այլ բան չկա»,– մեջբերում է նրա խոսքերը 360 հեռուստաալիքը։
Եթե այլընտրանք չկա, ապա ավելի լավ է ընտրել «5» և «PP» պիտակներով ապրանքներ, բայց ավելի լավ է խուսափել «7», «3» կամ «PC» նշումներից. դրանք պարունակում են վնասակար պոլիկարբոնատ: