Արայիկ Հարությունյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառույցների ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, օրակարգում ներառված են եղել լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին, ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին:

Տեսանյութեր

Լրահոս