Վաշինգտոնյան հանդիպումները որևէ արդյունք չեն կարող ունենալ,քանի որ առանց Մոսկվայի բացառված է կարողանան որոշում կայացնել. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը գրում է. «Վաշինգտոնյան հանդիպումները որևէ արդյունք չեն կարող ունենալ,քանի որ առանց Մոսկվայի բացառված է կարողանան որոշում կայացնել։

Այլ հարց է,որ Մոսկվան այսօր չի սաստում Ադրբեջանին ,բայց պետք չէ նաև մոռանալ,որ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը կարող է այնպիսի քայլ անել,որ փաթեթով լուծվեն բոլոր հարցերը Անդրկովկասում:
Ի վերջո Ղարաբաղում ՌԴ զորքն է կանգնած ոչ թե ամերիկացիների,չգիտես ինչու շատերը սա մոռանում են:Միրզոյանն ու Բայրամովը ինչ էլ որոշեն Բլինկենի քավորությամբ միևնույնն է Նիկոլին կանչում են Մոսկվա:

Ռուսաստանն է հիմա խաղի տերը,եթե նրանք մնան Ղարաբաղի այդ հատվածում ևս հինգ տարի որևէ մեկը չի կարող նրանց հանել այդտեղից:Ոչ Բլինկենը,ոչ Ալիևը,ոչ էլ Նիկոլը:Ու արդեն դժվար չի պատկերացնել թե ինչքան է մեծացել ռուսների դերը այս հարցում,երբ Վաշինգտոնում հարցերի լուծումներ փաստացի չեղան:Ու ինչքան մնա այս իշխանությունը,այնքան ավելի բարդանալու է հայ-ռուսական օրակարգը դրա բոլոր հետևանքներով»։

Տեսանյութեր

Լրահոս