Բարեկամներով. պատգամավորի քրոջ ամուսինն Ալեն Սիմոնյանի վարորդն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո իր մտերիմներից, բարեկամներից ում է հասցրել աշխատանքի տեղավորել:

Արդեն գրել ենք, որ Հասմիկ Հակոբյանը պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում:

Մեզ հետ զրույցում հենց Հակոբյանը չէր հերքել այս տեղեկությունը:

Պատգամավորը, սակայն, այսքանով չի սահմանափակվել:

Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն եւս աշխատում է ԱԺ-ում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է:

Ստացվում է՝ ՀՀԿ-ի օրոք «ԽԾԲ»-ն մերժող այս իշխանությունը, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում եւս փորձում է հետ չմնալ նրանցից եւ տարբեր պաշտոնների, ու աշխատանքների են նշանակում իրենց մերձավորներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031