Բաժիններ՝

Կարծրատիպ է, որը պետք է կոտրել՝ սպորտը սեռ չունի, այն ստեղծված է՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց համար, և բոլորը պետք է դա ընդունեն. Էմմա Պողոսյան

Երևանում 2023 թվականի ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ մասնակցում էր 16-ամյա ծանրորդուհի Էմմա Պողոսյանը, ով երկամարտի 214 կգ արդյունքով 5-րդ տեղը զբաղեցրեց:

Նա միանգամից գրավեց հանրության ուշադրությունը, ու շատերը նրան համարեցին ծանրամարտի երկնակամարում փայլող նոր աստղ:

Ո՞վ է այս «ուժեղ» աղջիկը, ի՞նչ երազանքներ ունի, փորձեցինք պարզել հենց նրանից:

Կարդացեք նաև

– Էմմա, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել ծանրամարտով։ Բարեկամների շրջանում ունեի՞ք սպորտով զբաղվող, որ օրինակ է ծառայել Ձեզ համար։

Փոքր տարիքից սիրել եմ ծանրամարտը և շատ եմ ցանկացել զբաղվել այդ մարզաձևով: Բարեկամների շրջանում ես առաջին ծանրորդն եմ:

– Շատերն ասում են՝ ծանրամարտն աղջկան հարմար մարզաձև չէ։ Երբ սկսեցիք զբաղվել սպորտով, ինչպե՞ս արձագանքեցին հարազատները։

Դա կարծրատիպ է, որը պետք է կոտրել: Սպորտը սեռ չունի, այն ստեղծված է՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց համար, և բոլորը պետք է դա ընդունեն:

Կա՞ հայտնի կին ծանրորդ, ում ուզում եք նմանվել։

Այո, ռումինացի ծանրորդուհին՝ Տոմա Լորեդանան: Ես նրանով հիանում եմ:

Այդքան ծանր քաշ բարձրացնելու ընթացքում եղե՞լ է պահ, որ ասեք՝ վերջ, էլ չեմ զբաղվելու այս ծանրամարտով:

– Այդ սպորտային ճգնաժամը բոլոր մարզիկների հետ լինում է: Սպորտում հիասթափությունները շատ-շատ են լինում և, բնականաբար, պահեր են լինում, երբ չեմ ուզում անգամ մարզադահլիճ գնալ:

Շարունակելո՞ւ եք ծանրորդի կարիերան, թե՞ այլ մասնագիտություն էլ կընտրեք։

– Անպայման շարունակելու եմ և բավականին երկար տարիներ: Բայց կարծում եմ՝ հետագայում սպորտով չեմ սահմանափակվի:

– Ո՞րն է Ձեր նպատակը:

– Օլիմպիական մեդալը:

Տեսանյութեր

Լրահոս