
32-ամյա Մարգարիտա Ա.-ն հետախուզվում էր խարդախության և կեղծիքի մեղադրանքով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 20-ին բաժին է ներկայացել 32-ամյա Մարգարիտա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: