
Ծանրորդ Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Աննա Ամրոյանը Եվրոպայի առաջնությունում պայքարի էր դուրս եկել B ենթախմբում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 85 կգ կշռող ծանրաձողը: Նա երկու մոտեցմամբ չբարձրացրեց 91 կիլոգրամանոց ծանրաձողը:
Հրում վարժությունում Ամրոյանը հաջորդաբար բարձրացրեց 107, 113 և 117 կգ կշռող ծանրաձողերը: Երկամարտի 202 կգ արդյունքով Ամրոյանը B ենթախմբում 6-րդն է:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: