Անգիր արած սխալ բան եք ասում. Հրաչյա Սարգսյանը՝ Արկադի Թեմուրյանին

Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար  Արկադի Թեմուրյանն այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության մասնակիցներին զեկուցեց Երևանում չաշխատող հիդրանտների վերանորոգման կամ փոխարինման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների ընթացքի մասին:

«101 հիդրանտի նախագիծ-նախահաշիվն ուղարկվել է փորձաքննության, որն այս պահին անգործության փուլում է: Կավարտվի 7-8 օրվա ընթացքում»,- ասաց Արկադի Թեմուրյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հակադարձեց՝ ի՞նչն է անգործության փուլում, փորձաքննո՞ղը:

«Խառնում եք: Ենթադրում եմ, փորձաքննության մրցույթը հայտարարված է, դեռ պայմանագիր չկա կնքված, դրա համար 101 հիդրանտը հնարավոր չէ փորձաքննության ենթարկել: Ինչ որ ասել են, փորձեք բովանդակությունը հասկանալ, անգիր արած սխալ բան եք ասում»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728