Բետոնը պետք է շլիֆովկա անեին.Քաղաքապետը՝ Երևանյան լճի ափամերձ հատվածում կատարվող աշխատանքի մասին
«Երևանյան լճի ափամերձ տարածքը որ բարեկարգում էինք, ի՞նչ վիճակ է: Երեկ այնտեղ էի, ինչ-որ շատ դանդաղ տեմպով են առաջ գնում, եթե չեմ սխալվում՝ պայմանագրի ժամկետն էլ արդեն ավարտվել է»,- այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցիչը պատասխանեց, որ եղանակով պայմանավորված՝ մի փոքր հետաձգվել է:
«Ե՞րբ կավարտեն: Հեծանվային ուղին, որը կարճ է, մի մասն արել էին, մնացածը մնացել է: Բետոնը պետք է շլիֆովկա անեն, եղանակն արդեն տաք է: Հաջորդ գործակարգավարականին կզեկուցեք, թե երբ ենք ավարտում»,- նշեց քաղաքապետը:
Հավելենք, որ Շինարարության, բարեկարգման, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություններն այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձան Հրազդանի կիրճում կատարվող մաքրման աշխատանքներին և «Street Workout» մարզաձի զարգացմանը:
Նշեցին, որ տեխբնութագիրը պատրաստ է, քննարկվել է լիազոր մարմնի, քաղաքապետարանի պատասխանատու բաժինների հետ, գործընթացը սկսված է:
Իսկ շինարարի հետ հանդիպել են, ասել է, որ ժամկետների մեջ կհասցնեն: Խոսքը Մալաթիա-Սեբաստիայի, Արաբկիրի, Դավիթաշենի, Նորք Նորքի մասին է: