Բժիշկները գտել են ներգանգային ճնշման և կուրության կապը
Լիտվացի գիտնականներն ապացուցել են, որ ներգանգային ճնշումը շատ կարևոր դեր է կատարում գլաուկոմա հիվանդության դեպքում։ Ըստ նրանց ներգանգային ցածր ճնշումը կարող է վատթարացնել տեսողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diagnostics. ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են 80 կամավորներ, որոնց մոտ ախտորոշվել է գլաուկոմա վաղ փուլում։ Ուսումնասիրության ժամանակ կատարվել են ներգանգային և ներակնային ճնշումների չափում, ինչպես նաև տեսողական դաշտի ստուգում։ Պարզվել է, որ ինչքան մեծ է ներակնային և ներգանգային ճնշումների տարբերությունը, այնքան տեսողական դաշտի կորուստը մեծ է։ Տեսողության ամենամեծ կորուստն արձանագրվել է քթի շրջանում։
«Տեսողական դաշտի կորուստ նշանակում է կուրություն։ Այսպիսով ներգանգային ցածր ճնշումը կարող է վատթարացնել տեսողությունը։ Ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բժիշկներին հայտնաբերել այս պաթոլոգիայի պատճառները և բուժել այն »,- shantnews-ի փոխանցմամբ՝ նշել են հեղինակները։