Բաժիններ՝

32-ամյա վարորդը Nissan-ով կոտրել է գազատար խողովակների հենասյուները և կողաշրջված հայտնվել ձորակում

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Հ․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով նոր կառուցված Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-Արևմտյան թաղամաս ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա հայտնվել ձորակում, կոտրելով ձորակով անցնող գազատար խողովակների հերնասյուները և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Փրկարարները, ավտոմեքենան դարձի են բերել, որից հետո օպերատիվորեն ժամանած բժիշկների շտապօգնության խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։

Վթարի փաստով՝ Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վերջինիս հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային Ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս