«Եթե սպասվում են աշխարհակարգային փոփոխություններ, պետք է ակտիվացնել կոշտ ակտիվները». Արտակ Ապիտոնյան
«Մենք գտնվում ենք մեծ անկայունության շրջանում, որը գնալով ընդլայնվում է, և դրանք հիմնականում ճգնաժամերի տեսքով են՝ սկսվող և չավարտվող հակամարտությունների տեսքով»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը:
«Դոմինոյի էֆեկտով դրանք շարունակվում են՝ Իրաք, Սիրիա: Միջին Ասիայում է շարունակվում այդ թեթև կրակը, Հարավային Կովկասում մեր հակամարտությունը սկսվեց, այժմ Ուկրաինայում է, որտե՞ղ է դոմինոյի հաջորդ քարը՝ կարելի է հաշվարկել, բայց կարծում եմ՝ սա դեռ վերջը չէ…
Այս ընդհանուր ցունամիի մեջ Հայաստանը գտնվում է լիբանանացման փուլի մեջ, ես մեծ սեր ունեմ Լիբանանի ժողովրդի հանդեպ, ուղղակի անունն օգտագործում եմ՝ որպես մոդել այն երկրի, որտեղ միջազգային դերակատարներն իրենց հարցերը լուծում են երկրի ներսում: Մենք սկսում ենք գնալ այդ ճանապարհով»:
Արտակ Ապիտոնյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նկատեց, որ Արցախը մասնատված է, մեծ մասն օկուպացված է, շրջափակված է, զուրկ է տարրական միջոցներով իրեն ապահովելու հնարավորություններից, և օղակը աստիճանաբար ավելի է սեղմվում Արցախի շուրջ.
«Սովորաբար նման անցումային իրավիճակներում ի՞նչ են անում երկրները, եթե սպասվում են աշխարհակարգային փփոխություններ, պետք է ուժեղացնել կոշտ ակտիվները, դրանք են՝ պատշպանությունը, անվտանգությունը, պաշտպանական գծերը, ստրատեգիական դաշինքները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում