Բաժիններ՝

Ֆեյսալ Ալ Մեկդադը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ծանր պահին Սիրիայի ժողովրդի կողքին լինելու համար

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադը Դամասկոսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հայկական կողմի այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին:

Ֆեյսալ Ալ Մեկդադի խոսքով՝ Արարատ Միրզոյանի այցն ընդգծում է երկու երկրների միջև պատմական և կայուն հարաբերությունները, որոնք մշտապես զարգանում են՝ ծառայելու երկու ժողովուրդների շահերին:

Սիրիայի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Հայաստանին նման ծանր պայմաներում Սիրիայի ժողովրդի կողքին գտնվելու համար:

SANA գործակալությունը նշում է, որ հայկական ինքնաթիռը նաև սննդամթերք և օգնություն է բերել երկրաշարժից տուժած Սիրիային:

Միրզոյանը Սիրիա է ժամանել ավերիչ երկրաշարժից հետո մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս