Արցախում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն ըստ անհրաժեշտության

Արցախի Հանրապետության խորհրդարանը քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրինագիծը Ազգային ժողովի նիստում լիազորված էր ներկայացնելու Արցախի Պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության: Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել ոչ ավելի, քան երկու ամիս ժամկետով մեկ տարվա ընթացքում:

Նախագծի ընդունմամբ` կապահովվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու պաշտպանության կազմակերպման և իրականացման հետ կապված միջոցառումների լիարժեք կատարումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հավաքներին ներգրավված քաղաքացիներին զբաղվել նաև իրենց առօրյա հոգսերով:

Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, որից հետո խորհրդարանի միաձայն որոշմամբ այն ընդունվեց որպես օրենք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728