Արտահանող բոլոր կազմակերպությունները շատ ծանր դրության մեջ են հայտնվել. Վարդան Ջհանյան
Փետրվարի 21-ին Տնտեսական լրագրողների ակումբը եւ Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը համատեղ հրավիրել էին Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին։
Ասուլիսի ընթացքում նա ամփոփվեց անցած տարին, խոսեց ոլորտի խնդիրների եւ ընթացիկ տարվա սպասելիքների մասին։
Խոսելով տարադրամի գնի շարունակական անկման մասին, նա նշեց, որ արտահանող բոլոր կազմակերպությունները շատ ծանր դրության մեջ են հայտնվել դրամի կուրսի պատճառով, և անընդհատ վնասներ են կրում։
Վ. Ջհանյանը վստահեցրեց, որ հարկային շատ մուտքեր, որոնք ապահովել են նախորդ տարի, այս տարի արդեն չեն լինելու, քանի որ շահութաբերությունը նվազել է։
«2023թ. նման աննախադեպ մուտքեր չենք կանխատեսում»,- ասաց նա։