
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե պատնեշին. կա տուժած

Փետրվարի 16-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Լուսագյուղ տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե պատնեշին. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։