Բասկետբոլի Մ24 տարեկանների առաջնությանը մասնակցելու է 7 թիմ
Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի Մ24 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցեն 7 թիմեր Երևանից և Գյումրիից:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով: Թիմերը կպայքարեն չեմպիոնի կոչման համար՝ խաղալով տուն-դուրս տարբերակով: Այնուհետև այդ 2 շրջանների արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Մասնակից թիմերն են՝ «Յանգ ֆոքսիս», (Երևան), «Ուրարտու» (Երևան), «Արալեզ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), «Գոլդեն Իգլս» (Երևան) և ԲԿՄԱ-ն (Երևան):
Առաջնության հանդիպումները հիմնականում կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մարզադահլիճում:
Հայաստանի Մ24 տարեկանների առաջնության առաջին խաղում «Կիլիկիան»-ն կմրցի «Ուրարտու»-ի հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին։